Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան hամայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին համայնքի ղեկավարի հաղորդումները (կցվում է): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |