Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման պահաջների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 22-ի N Կ-22012025-07-0122 որոշումը և հաշվի առնելով Վարդան Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Ք-323). 1. Վարդան Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2005 թվականի հուլիսի 11-ի N 1506634 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/14/1 հասցեում գտնվող 2000.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Վարդան Մովսիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 205 000 (երկու հարյուր հինգ հազար) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |