Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Ռուբեն Հովհաննիսյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ի N Տ-3017). 1. Թույլատրել «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի թիվ 5 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 631 424 (վեց հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քսանչսրս) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |