Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի և 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2017 թվականի համար հաստատել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 77 910 դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: |