Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի օգոստոսի 22-ի N 12 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Սիրիուս» գործարանի 1-ին հանրակացարանի թիվ 18 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 3 շենքի թիվ 1/1 բնակարանն ուղղակի վաճառքով օտարելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի օտարմանը hամաձայնություն տալու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |