Համաձայն Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբեր 19-ի N 110-Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հայտարարել վարձակալության մրցույթ՝ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 16102018-07-0066 վկայական, կադաստրային ծածկագիրը՝ 07-002-0071-0078) Արզնի խճուղու թիվ 1/14/1 հասցեում գտնվող 1044.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ հողամասի համար: Վարձակալության տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 7 308 (յոթ հազար երեք հարյուր ութ) դրամ: 2. Վարձակալության ժամկետը սահմանել 99 տարի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |