Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1.Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 8 300 000 (ութ միլիոն երեք հարյուր հազար) դրամ «Ոռոգման համակարգի վերանորոգում» (բաժին 04, խումբ 2, դաս 4) նախահաշվի «4657» հոդվածին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|