Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նոնա Վարդանյանը ընտանիքով 2009 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7-րդ շենքի թիվ 25 բնակարանում, հաշվի առնելով Նոնա Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 12-ի N Ք-1239), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի ապրիլի 28-ի N 2574711 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7-րդ շենքի 14.1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 25 բնակարանն անհատույց օտարել Նոնա և Վլադիմիր Վարդանյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|