Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 22-րդ տողի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ համայնքի կարիքների համար «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից 12 000 000 (տասներկու միլիոն) դրամով KAMAZ ED 244KMA (KAMAZ-53605) մակնիշի հատուկ համակցված թափքով բեռնատար ավտոմեքենա ձեռք բերելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |