Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Լուիզա Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-7219). 1. Լուիզա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 29112021-07-0039 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «ԳԵՈ-ՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (599.2 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամասի 8-րդ փողոց, 10/1, 2-րդ առանձնացվող հատվածին (400.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամասի 8-րդ փողոց, 10։ 2. Լուիզա Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուիզա Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |