Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՔԻԹԵՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 28-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Արսեն Մուշկամբարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի N Ք-7302). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 08-ի «Արսեն Մուշկամբարյանին և Մարիետտա Հայդարձյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3132 որոշմամբ հաստատված N 403 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Արսեն Մուշկամբարյանին ու Մարիետտա Հայդարձյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Արսեն Մուշկամբարյանը և Մարիետտա Հայդարձյանը պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 15 000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Մուշկամբարյանին և Մարիետտա Հայդարձյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |