Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Վասակ Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 23-ի N Ք-5278). 1. Ձևակերպել կառուցապատող Վասակ Ավետիսյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 3-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինության և պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Վասակ Ավետիսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վասակ Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |