Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Կարեն Գրիգորյանի լիազորած անձ Արփի Մարտիրոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 02-ի N Ք-3583). 1. Կարեն Գրիգորյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հուլիսի 29-ի N 2250 որոշմամբ տրված N 228 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի մայիսի 29-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |