Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2020 թվականի հուլիսի 17-ի N 07 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյանի համայնքային մարզահամալիրը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին. 2) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի թիվ 87, 88 բնակարաններն անհատույց օտարելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |