Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումները և Վարդուհի Բադեյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 02-ի N Ք-2926). 1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող Վարդուհի Բադեյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 13122024-07-0035 վկայական) 07-018-0002-0002 կադաստրային ծածկագրով 0.1126 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և տրամադրել հասցե՝ Աբովյան համայնք, գյուղ Բալահովիտ, 1-ին փողոց, 1/7: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս: 3. Վարդուհի Բադեյանը պարտավոր է. 1) 0.1126 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 7 695 422 (յոթ միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր քսաներկու) դրամ: 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ՝ որպես հասցեի տրամադրման ծառայության վճար և 117 600 (հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդուհի Բադեյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |