Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի օրենքը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 197-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |