Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 332
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 82-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 82-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ 40/2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն և 119-Ն որոշումների և հաշվի առնելով Անի Եղիազարյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N Ք-2617), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Անի Սմբատի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ի N 16122020-07-0089 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին թաղամասի 40/2 հասցեում գտնվող բնակելի տան և դրա պահպանման  ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 514.44 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122020-07-0074 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին թաղամասի թիվ 40/2/1 հասցեում գտնվող 134.3 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով, հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Անի Եղիազարյանին։
2. Անի Եղիազարյանը պարտավոր է՝ 
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 394 842 (երեք հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր քառասուներկու) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անի Եղիազարյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անի Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.00 Կբ)
(15.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 617

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner