Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 263
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 541
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2020 թվականի N 541

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 07-Ի N 1372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 17 ԵՎ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 288 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, հաշվի առնելով Գայանե Մինասյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի հունվարի 08-ի N Ք-05) և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը (մուտք՝ 2020 թվականի հունիսի 08-ի N Ք-838).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 07-ի «Գայանե Մինասյանին և Մուրադ Մկրտչյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1372 որոշմամբ տրված N 118 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները.
1) «նախատեսված դեպքերում)» բառերից հետո լրացնել ««ՀԱՄԱՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ» բառերով.
2) «իրավասու մարմնի» բառերից հետո լրացնել «համայնքի ղեկավարի կողմից» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 20-ի «Աբովյան համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 07-ի N 1372 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 17 որոշումը, որոշմամբ տրված N 01 շինարարության թույլտվությունը և ապրիլի 29-ի «Աբովյան համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 20-ի N 17 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 288 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 121

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner