Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2021 թվականի ապրիլի 14-ի N 03 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին. 2) Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 3) Աբովյանի համայնքապետարանի և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների դուրս գրման մասին. 4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 4-րդ միկրոշրջանի թիվ 1/104/8/1 հասցեում գտնվող հողամասը կառուցապատման իրավունքով «Սամկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին. 5) Աբովյան համայնքի ավագանու անդամ Հայկ Ալեքսանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին. 6) Աբովյան համայնքի ավագանու անդամ Նարեկ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին. 7) Աբովյան համայնքի ավագանու անդամ Արման Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին. 8) Աբովյան համայնքի ավագանու անդամ Արթուր Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին. 9) Աբովյան համայնքի ավագանու անդամ Անդրանիկ Նարինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|