|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
10 օգոստոսի 2018 թվականի N 1 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Աբովյան համայնքում բացօթյա (փողոցային) առևտրի իրականացման բնագավառում առաջացած խնդիրների շուրջ բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի համար կարևոր և հրատապ լուծում պահանջող այդ ոլորտի խնդիրները վերհանելու և հանրության համար ընդունելի կարգավորումներ տալու նպատակով:
Մեր բազմաթիվ բնակիչներին մտահոգում է, որ համայնքում բացօթյա առևտուրն իրականացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի բազմաթիվ խախտումներով, որը հանգեցնում է քաղաքում սանիտարահիգիենիկ վիճակի վատթարացմանը, մայթերի դժվարանցանելիությանը, քաղաքի էսթետիկական և մշակույթային պատկերի խաթարմանը։
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ ոլորտի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները չեն տալիս ցանկալի արդյունք։
Նշված խնդրի հանրային քննարկումները հնարավորություն կստեղծեն համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ծավալման, որը թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն իրականացնել` հանրության իրական կարիքներին համապատասխան: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը առաջարկվող հանրային քննարկմանը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ստանալու նպատակով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:
2018թ. օգոստոսի 10-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աբովյան, Բարեկամության հր-1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
|
|
|
Մեկնաբանություններ
| Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ | Ես ուսումնասիրել եմ այս խնդիրն ու եկել ան եզրակացության,որ համապատասխան կամք և վարչական լծակներ օգտագործելով համայնքապետարանը կարող է համայնքում գտնվող 4 արդեն պատրաստ շուկաները պարապ չթողնել ու մեր մայթերը մաքրել հակահիգիենիկ վիճակից:Ոչ ոք չի ասում մարդիկ չաշխատեն,բայց եթե բոլորը շուկաներում կանգնեն,գնորդը ստիպված շուկա կայցելի ու առևտուրը կընթանա իր հունով:Մենք ունենք այդ լավ փորձը:Ես գիտեմ,որ անգամ որոշ շուկաներում տեղերն անվճար են տրամադրվում:Ուրեմն ի*նչն է խոչընդոտը: | Պատասխանել |
| Անհայտ օգտատեր 75 ամիս առաջ | Հարգելի համայնքապետարան, քննարկումներն ավելի ակտիվ դարձնելու համար նման որոշումները տեղադրեք ոչ միայն կայքում, այլ նաև Ֆբ էջում, հնարավորության դեպքում նաև փոքրիկ առաջարկ-հայտարարություններ փակցրեք մարդաշատ կանգառներում... համ էլ միանգամից կբախվեք անվճար հայտարարությունների համար տարածքների բացակայության խնդրի հետ :) | Պատասխանել |
| Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ | Հակահիգիենիկ է և օրենքի ուժով է պետք վերահսկել։ Ես դեմ եմ փողոցային առևտրին։ | Պատասխանել
| Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ | Հարգելի օգտատեր,օրենք կիրառելուց բացի բնակիչների վերաբերմունքն ու գիտակցումը պետք է փոխվի այս հարցի վերաբերյալ։ | Պատասխանել |
|
| Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ | Հետաքրքիր թեմա է, բայց կասե՞ք,թե ինչ անեն մարդիկ երբ աշխատանքի կարիք ունեն։ | Պատասխանել
| ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 77 ամիս առաջ | Հարգելի օգտատեր, Աբովյան համայնքում գործում են 2 քաղաքային շուկաներ՝ անվճար հիմունքներով։ Բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվել ցանկացողները կարող են առևտուրն իրականացնել այնտեղ։ | Պատասխանել |
|
| Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ | Քննարկման դրված խնդիրը կամ արդիական չէ կամ էլ բնակիչները տեղեկացված չեն այս հնարավորության մասին: Եթե համայնքապետարանի աշխատակիցները կամ այն անձինք, որոնք սերտորեն համագործակցում են համայնքապետարանի հետ այս էջը տարածեն սոցիալական ցանցերով, ապա կապահովվի տեղեկացվածությությունը բնակչության շրջանում, որոնք կմասնակցեն նաև առցանց քննարկմանը:
----- Բավարար չէ միայն քնարկումը տեղադրել կայքում և սպասել....: Անհրաժեշտ է նաև ջանք թափել բնակչության մասնակցությունը ապահովելու համար ----- | Պատասխանել
| ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 77 ամիս առաջ | Հարգելի օգտատեր, համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների շրջանում հանրային քննարկումը հասանելի դարձնելու համար։Շնորհակալություն առաջարկի համար։ | Պատասխանել |
| Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ | +ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՍակայն ակտիվ քննարկում դեռևս տեղի չի ունենում .... Հուսանք ձեռնարկված միջոցները արդյունք կտան.... | Պատասխանել |
|
|