Գրանցող`
Վանիկ Բաբաջանյան
Գրանցման ամսաթիվ`
13/10/2025 Բացատրություն`
Հարգելի Գևորգ Խաչատրյան, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աբովյանի համայնքապետարանը թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման նպատակով պարբերաբար իրականացնում է թափառող կենդանիների ստերջացման ծառայությունների ձեռքբերում, որի շրջանակներում կենդանիները ստերջացվում և վերադարձվում են տարածք, իսկ այն կենդանիները, որոնց մասով բնակիչները ներկայացնում են բողոքներ՝ անհանգստացնող թվաքանակի կամ ագրեսիվ վարքագծի վերաբերյալ, ստերջացվում և տեղափոխվում են բնակավայրից դուրս այլ տարածք՝ օրինակ աղբավայր, որտեղ առկա է կենդանու համար անհրաժեշտ կերի պաշար, քանի որ ներկա պահին Աբովյան համայնքում, կամ հարևան համայնքներում կենդանիների կացարան(ներ) առկա չէ։ Հարցի կարգավորման այլ, մասնավորապես՝ իրավական, դուրս է Աբովյանի համայնքապետարանի լիազորություններից։