Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով «ԱՏԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 25-ի N Տ-1140). 1.«ԱՏԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ մրգերի ու բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսության կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «ԱՏԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՏԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |