Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Սահմանել «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար` համաձայն հավելված 1-ի: 2. «Աբովյանի գեղարվեստի դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3 000 դրամ: 3. Սահմանել «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար` համաձայն հավելված 2-ի: 4. «Աբովյանի N 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 9 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում, «Աբովյանի N 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ծնողների կողմից կատարվող վճարի չափը սահմանել յուրաքանչյուր երեխայի համար` ամսական 8 000 դրամ: 5. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել` 1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին, 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: 6. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել` 1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին, 2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին, 3) նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք երեխաներին, 4) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներին, 5) հաշմանդամ երեխաներին։ 7. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 տոկոս զեղչ: 8. Սույն որոշման 5-7-րդ կետերով սահմանված զեղչերից չեն օգտվում ոչ աբովյանաբնակ երեխաները։ 9. Ոչ աբովյանաբնակ (ունեն մշտական հաշվառում այլ համայնքներում, բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող զինծառայողների) երեխաների համար ուսման և ծնողների կողմից կատարվող վճարները սահմանել կրկնակի: 10. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 30 000 դրամ: 11. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 20 000 դրամ: 12. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը վարձակալության տրամադրելու համար 1 ժամվա վճարը սահմանել 20 000 դրամ: 13. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին դահլիճների և նախասրահների վարձակալության տրամադրման համար կիրառելու վճարի 50-ից 100 տոկոս զեղչ: 14. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը սահմանել 15 000 դրամ: Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին կիրառելու գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարի 50-ից 100 տոկոս զեղչ: 15. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ 3-ի և 4-ի: 16. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար սեզոնում 10 դրամ: 17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |