Համաձայն Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1585-Ա որոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի գրությունը (մուտք՝ 2022 թվականի մայիսի 18-ի N Պ-674), Աբովյան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետությանը պատկանող Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ. Տերյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 13 հասցեում գտնվող գույքի (հիմք` 2022 թվականի մայիսի 16-ի N 16052022-07-0200 վկայական) սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 07-011-0154-0035 կադաստրային ծածկագրով 2,40935 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի։ 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |