Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Օնիկ Եսայան Օթարիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N Ք-6909). 1. «Օնիկ Եսայան Օթարիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի հոկտենբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 8 հասցեում (23.8 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Օնիկ Եսայան Օթարիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 4 185 (չորս հազար հարյուր ութսունհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Օնիկ Եսայան Օթարիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|