Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`                 
1.
 Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի վեցերորդ նստաշրջանի հերթական յոթերորդ նիստի հետևյալ օրակարգը.                   
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
                    
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 203-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մեքենան գույքի ցանկում ընդգրկելու մասին.
4) «ԷՅ ՎԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
5) «ԷՅ ԵՄ ԹԻ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
6) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող հողամասը Զոհրաբ Սարգսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/124 հասցեում գտնվող հողամասն Անթառամ Սեդրակյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
8) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի 46/1 հասցեում գտնվող հողամասն Էդիկ Ենգիբարյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
9) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 56/2 հասցեում գտնվող հողամասը Ստեփան Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
10) 
Աբովյան համայնքի Առինջ և Գեղաշեն գյուղերի վարչական շենքերից վարձակալության իրավունքով տարածքներ տրամադրելու մասին.
11) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/45 հասցեում գտնվող 4,0411 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
12) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0128-0290 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
13) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
15) Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 217-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
17) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
             


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետը հանել օրակարգից։

Նախագիծը հաստատվեց առաջարկված տարբերակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner