Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Աշոտ Սաֆարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 12-ի N Ք-783). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող հողամասին (հիմք՝ N 8432 այգեգործի գրքույկ) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-3 այգետարածքի 4-րդ թաղամաս, 44: 2. Աշոտ Սաֆարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Սաֆարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |