|       Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ է`1. 2019 թվականի համար հաստատել Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն  1-17 հավելվածների:
 2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված Աբովյանի համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների  աշխատողների  համար նվազագույն ամսական աշխատավարձի դրույքաչափը սահմանել 77 910 (յոթանասունյոթ հազար ինը հարյուր տասը) դրամ։
 3. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված մանկապարտեզների հաշվապահների ամսական  աշխատավարձի դրույքաչափը սահմանել հաստիքացուցակում նշված դրույքաչափը՝ ավելացնելով հինգ տոկոսով, իսկ N 1-11, N 13, N 15 հավելվածներում նշված տնօրենների աշխատավարձի չափը սահմանել 136 000 (հարյուր երեսունվեց հազար) դրամ։
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
 |