Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 62-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ  է.
1. Հաստատել՝        
1) Աբովյան համայնքում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) Աբովյան համայնքում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. 
Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Աբովյան համայնքում հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 62-Լ որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(26.77 Կբ)
(22.63 Կբ)
(21.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner