Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Գուրգեն Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N Ք-4682) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 30-ի N 132 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Գուրգեն Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 30092021-07-0058 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0103-0066 կադաստրային ծածկագրով 0.06751 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։ 2. Գուրգեն Մարգարյանը պարտավոր է 0.06751 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 949 352 (մեկ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար երեք հարյուր հիսուներկու) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |