|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 սեպտեմբերի 2025 թվականի N 3434 |
«ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ ՄԻՍԱԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌԵՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 6-րդ մասի, 219.1-ին, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 43-Ն որոշումը, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 5051 որոշումը, 2025 թվականի օգոստոսի 18-ի առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ N 11 արձանագրությունը, ինչպես նաև Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 01-ի արձանագրությունը. 1. Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին լռությունը չապահովելու համար «Լուսինե Արշակյան Միսակի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք 1 000 000 (մեկ միլիոն) դրամի չափով։ 2. «Լուսինե Արշակյան Միսակի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լուսինե Արշակյան Միսակի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|