Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և 13-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի հունվարի 23-ի եզրակացությունը և Արդարադատության նախարարի 2023 թվականի հունվարի 30-ի N 43-Ա հրամանը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 06-ի N Պ-241), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքային հիմնարկների, համայնքային ենթակայությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2023 թվականի համար հաստատելու մասին» N 198-Ա որոշմամբ հաստատված հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
|