|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2024 թվականի N 4801 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (մուտք՝ 2024 նոյեմբերի 06-ի N Տ- 2209) դիմումը. 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող Մանվել Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում 0.22 կՎ էլեկտրամատակարարման գիծը նախագծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված 115921111 (13473-ԷՄ) տեխնիկական պայմանի ուղեգծով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 0.22 կՎ հզորությամբ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105206248 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|