Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 5.94118 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 31-ի N 1/փ-88 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի հունիսի 21-ի N Լ-686 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ-29/686 թույլտվությունը, հաշվի առնելով «ԱՆՏՐԱՑԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լիա Տեր-Ավագյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 22-ի N Տ-983), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի N 19102022-07-0178 վկայական) 07-023-0229-0097 կադաստրային ծածկագրով 8.04299 հեկտար մակերեսով հողամասից 5.94118 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված 5.94118 հեկտար մակերեսով հողամասը (համաձայն հատակագծի), ընդերքօգտագործման նպատակով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «ԱՆՏՐԱՑԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
3. Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 20 (քսան) տարի՝ տարեկան 1 088 128 (մեկ միլիոն ութսունութ հազար հարյուր քսանութ) դրամ վարձավճարով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(962.48 Կբ)
(16.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կողմ-0  Դեմ-13  Ձեռնպահ-9

Որոշումը չի ընդունվել։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner