Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «Սուրեն Պողոսյան Սասունիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 17-ի N Ք-4800). 1. Թույլատրել «Սուրեն Պողոսյան Սասունիկի» անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/36 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «Սուրեն Պողոսյան Սասունիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 27 135 (քսանյոթ հազար հարյուր երեսունհինգ) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սուրեն Պողոսյան Սասունիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |