Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Լևոն Բադալյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի ապրիլի 08-ի N Ք-634), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Լևոն Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2019 թվականի ապրիլի 04-ի N 04042019-07-0058 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 1/6/3 հասցեում գտնվող 21.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հունիսի 30-ի N 30062020-07-0036 վկայական) Սարալանջի փողոցի թիվ 1/6/3/1 հասցեում գտնվող 21.6 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լևոն Բադալյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Բադալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |