Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների, հաշվի առնելով Վարազդատ Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 01-ի N Ք-5530) Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Վարազդատ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 08-ի N 08022018-07-0076 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության 20/23 հասցեում գտնվող 52.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N 13092022-07-0043 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/7 հասցեում գտնվող 51.8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հետ: 2. Վարազդատ Համբարձումյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վարազդատ Համբարձումյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |