Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Կարեն Ադամյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ի N Ք-5579) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի N 2 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Փոփոխել Կարեն Ադամյանին և Շողեր Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 12102022-07-0124 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0306-0050 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Կարեն Ադամյանը և Շողեր Վարդանյանը պարտավոր են 0.04 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 776 720 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քսան) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|