|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2025 թվականի N 2160 |
ՆԵԼԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, հիմք ընդունելով Նելլի Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 7-ի N Ք-3008), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 30-ի N 14 արձանագրությունը. 1. Թույլատրել Նելլի Մանուկյանին օտարել իր երեխային՝ Լանա Դիլաքյանին (ծնված՝ 2014 թվականի հունիսի 13-ին) պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 6-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Կոտայքի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 3011) VAZ մակնիշի ավտոմեքենայի (տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր՝ N YJ827137, տրված՝ 2024 թվականի հունիսի 10-ին, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, հաշվառման համարանիշը՝ 37 BS 264, տիպարը՝ 21074-120-21) երեխային պատկանող բաժնեմասը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նելլի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|