Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Սմբատ Պետրոսյանի և Խաչատուր Գյոդակյանի լիազարած անձ՝ Թաթուլ Պետրոսյանի հայտը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 1-ի N Ք-2462), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1.Սմբատ Պետրոսյանին և Խաչատուր Գյոդակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 12-ի N 12052022-07-0083 վկայական) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0191-0008 կադաստրային ծածկագրով 0,141 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների անասնաշենքեր կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |