Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 27-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «3 150 000.0» թիվը փոխարինել «3 833 082.0» թվով, 2. Որոշմամբ հաստատված N 2, N 3, N 4 և N 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1-N 4 հավելվածների։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|