Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Նորայր Միքայելյանը 2022 թվականի երրորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ավագանու 5 նիստերից, 131 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 1 նիստից, բացակայել է 3 նիստերից, 83 քվեարկություններից, մշտական հանձնաժողովի 1 նիստից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Նորայր Միքայելյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |