|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հոկտեմբերի 2024 թվականի N 4327 |
«ԱՐԴԱ ԳԱԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի N Տ-2044). 1.«ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/80 հասցեում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 48 կցվում է): 2.«ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201546 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 45 356 (քառասունհինգ հազար երեք հարյուր հիսունվեց) դրամ: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐԴԱ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|