Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Ջենո Փարսանյան Հաջի Աբադիի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մարտի 03-ի N Ք-1026) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի -------------- -----ի N ---------- դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ջենո Փարսանյան Հաջի Աբադիին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2007 թվականի հունվարի 29-ի N 2308204 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0311-0025 կադաստրային ծածկագրով 0.0810 հեկտար մակերեսով հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջենո Փարսանյան Հաջի Աբադիին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |