Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անահիդ Մկրտչյանը 1987 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի թիվ 40 բնակարանում, հաշվի առնելով Անահիդ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 04-ի N Ք-1151), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122018-07-0182 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7-րդ շենքի 33.06 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 40 բնակարանն անհատույց օտարել Անահիդ Մկրտչյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիդ Մկրտչյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիդ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|