| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Համայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին (հայտը կցվում է)։
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
 |