Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Լևոն Լևոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 27-ի N Ք-382). 1. Լևոն Լևոնյանին տալ բնակելի տան, ավտոտնակի, ամառային խոհանոցի և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Լևոն Լևոնյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Լևոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |