Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմք ընդունելով Մարիետա Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի հունվարի 23-ի N Ք-66) և այն հանգամանքը, որ գյուղատնտեսական նշանակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս և հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 09-ի N 09022018-07-0072 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-002-0048-0138) 3.6 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությամբ հողամասը նախապատվության իրավունքով (հիմք՝ 2003 թվականի հունիսի 11-ի N 0035149 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական, 2017 թվականի դեկտեմբերի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 6371 և սեփականության իրավունքի վկայագիր՝ գրանցված է Կոտայք նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 6370), ուղղակի վաճաքով, հողի կադաստրային արժեքով օտարել Մարիետա Մխիթարյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |