|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2025 թվականի N 3646 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 3045 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N Կ-09092025-07-0106 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N Ք-6048). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 29-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 7/11 հասցեում գտնվող կիսակառույցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 3045 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով. 2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «8 175 (ութ հազար հարյուր յոթանասունհինգ)» բառերն փոխարինել «24 525 (քսանչորս հազար հինգ հարյուր քսանհինգ)» բառերով ու թվերով։ 3) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «349 073 (երեք հարյուր քառասունինը հազար յոթանասուներեք)» բառերը փոխարինել «1 047 300 (մեկ միլիոն քառասունյոթ հազար երեք հարյուր)» բառերով ու թվերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|