Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, հաշվի առնելով Անուշ Անտոնյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ի N Ք-2462), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Անուշ Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 20122018-07-0047 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/4/5 հասցեում գտնվող 44.2 քառակուսի մետր մակերեսով հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի հունվարի 16-ի N 16012019-07-0058 վկայական) Ռոսիա փողոցի թիվ 1/4/7 հասցեում գտնվող 44.2 քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ: 2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անուշ Անտոնյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշ Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |